|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ կառավարությունը որոշել է փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Այս մասին հայտնում է համալսարանի Սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը:
«Երեկ պարզվեց, որ ԿԳՄՍՆ-ում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Այս «ժողովրդավար» կառավարության համար կարծես սովորական աշխատաոճ է դարձել կարևոր որոշումների թաքուն ընդունումը։
Ի դեպ, երեկ, երբ Հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում էր ռեկտորի ընտրության մրցույթ հայտարարելու հարցը, օրակարգի հաստատմանը դեմ էին արտահայտվում Կառավարության ներկայացուցիչները ՝ բերելով այն փաստարկը, թե այս պահին շրջանառվում է բուհերի միավորման հարցը։
Մեկ է, չեք կարողանալու մեկ որոշմամբ վերացնել 90-ամյա ավանդույթ ունեցող բուհը», - գրել է դեկանը: