կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-20 20:26
Քաղաքական

Վաղարշակ Մխիթարյանը նշանակվել է Գյումրու փոխքաղաքապետ

Վաղարշակ Մխիթարյանը նշանակվել է Գյումրու փոխքաղաքապետ

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ստորագրել է որոշում, որով Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվել է Վաղարշակ Մխիթարյանը: Այս մասին հայտնում է Գյումրու քաղաքապետարանը:

 

Հիշեցնենք, որ արդեն նախկին փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը հունիսի 18-ին հայտարարել էր փոխքաղաքապետի պաշտոնը թողնելու և իր անձնական փաստաբանական գրասենյակը հիմնելու մասին:

 

Վաղարշակ Արամայիսի Մխիթարյան

 

Ծնվել է 1960թ. օգոստոսի 6-ին Գյումրիում:

 

1979-1984թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

 

1976-1979թթ. աշխատել է Գյումրու «Տաքսոմոտորային ավտոտրանսպորտային ձեռնարկությունում»:

 

1984-1986թթ. աշխատել է Արթիկի շրջանի դատախազությունում:

 

1986-1991թթ. աշխատանքի է անցել Շիրակի մարզի Լենինական քաղաքի դատախազությում՝ որպես ավագ քննիչ, իսկ 1991-1993թթ.՝ Գյումրու ավագ քննիչ:

 

1993-1994թթ. աշխատել է Գյումրու դատախազի օգնական, 1994-1999թթ.՝ Գյումրու դատախազի տեղակալ, իսկ 1999-2013թթ. Շիրակի մարզի դատախազի տեղակալ:

 

Տիրապետում է ֆրանսերենին և ռուսերենին:

 

Ամուսնացած է, ունի երկու զավակ և երկու թոռ: