Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` երեկվա հարցազրույցի մասին, որում խոսվել է նաև քառյակի 12 պահանջների մասին, ասաց, որ քառյակը պահանջում է, որովհետև համագործակցության հետ կապված բոլոր հնարավոր քայլերն արդեն կատարել են:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով քառյակի 12 պահանջների մասին, կարծիք է հայտնել, որ եթե դա համագործակցության փաստաթուղթ է, ուրեմն պետք է հանել «պահանջել» բառը:
Արմեն Ռուստամյանի խոսքով` մինչ հիմա քննարկումների ամբողջ ուղղությունն այն էր, որ մղեն կառավարությանը համագործակցության դաշտ, որտեղ հատման եզրեր կգտնվեն, բայց բառերի հետևից պետք չէ ընկնել, պետք է նայել բովանդակությանը:
«Եթե նայենք բովանդակությանը, ապա մենք սպասում ենք ավելի լուրջ պատասխան` կապված այդ կետերի իրական կամ ոչ իրական լինելու հետ: Այո, պահանջում ենք, որովհետև բանը բանից անցել է, այդ 12 կետերը պահանջներ են, որոնք հասարակությունն է ներկայացնում»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ պատասխանն ադեկվատ չէր այն լրջությանը, որով քառյակը մոտեցել է 12 կետանոց փաստաթղթին:
Նա նշեց, որ 12 կետերը հապճեպ չեն կազմվել, հապճեպը կառավարության ներկայացրած նախագծերն են, որովհետև մինչ հիմա անգամ նախագծերը չկան դրված պատգամավորների սեղաններին:
«Լուրջ չեն վերաբերվում 12 կետերին, դրա համար էլ վիճակն այսպիսին է: Եթե խոսում են ականջալուր լինելու մասին, բայց պետք է մեր առաջարկները լուրջ չընդունեն, դա ճիշտ չէ»,- ասաց Արմեն Ռուստամյանը: