Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ աղջիկ փախցնելու համար 4 տարվա ազատազրկման դատապարտված երիտասարդների պաշտպանության համար բողոքի ակցիա իրականացնող մոտ 50 եզդիներ հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության առջեւ:
Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջև: Ոստիկանները թույլ չէին տալիս ճանապարհն անցնել, ինչն առաջացրեց եզդիների զայրույթը: Մասնակիցներից մեկը` դատապարտված Էդիկ Ազմանյանի քույրը, բորբոքված փորձեց անցնել ճանապարհը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: «Ուզում ես ոստիկանի հետ պրոբլե՞մ ունենալ, ես կստեղծեմ էդ պրոբլեմը»,- ասաց ոստիկանության փոխգնդապետը` գոռալով կնոջ վրա:
Այս պահին բողոքի մասնակիցներից երկուսին հրավիրել են դատախազություն` լսելու նրանց բողոքը:
Ի դեպ, երթի ընթացքում կտրուկ վատացել էր դատապարտված Էդիկի հոր` Քյարամի ինքնազգացողությունը, նրան տեղափոխել են հիվանդանոց:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: