|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
2013թ-ի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների գործով 6 տարվա ազատազրկման դատապարտված «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը և նույն գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Վարդանյանը հունիսի 8-ից «Վարդաշեն» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ են սկսել: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Շանթի որդին՝ Շահեն Հարությունյանը:
Կալանավայրում գտնվող Հարությունյանը և Վարդանյանը պահանջում են իրենց տեղափոխել առանձին խուց։
Շահեն Հարությունյանի խոսքով՝ հունիսի 12-ին հոր դիմումի համաձայն վերջինիս տեղափոխել են հատուկ հացադուլավորների համար նախատեսված խուց։
«Հայրս կշարունակի իր հացադուլը մինչև իր պահանջի կատարումը»,-ասաց Շահենը՝ հավելելով, որ տեղեկություն չունի հոր առողջականի մասին: