|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր` ժամը 13:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի արեւմտյան սահմանին թշնամու կրակից զոհվել են երկու պայմանագրային զինծառայողներ: Զորամասը տեղակայված է Երասխ գյուղի տարածքում:
Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև թշնամին միշտ էլ կրակում է, բայց այսօր կրակոցները «շատ, շատ էին»:
Հիմա, ըստ գյուղապետի, կրակոց չկա: Այսօր կրակոցներն ակտիվացել են` ժամը 13:00-ից սկսած, շուրջ երեք ժամ՝ ընդհատումներով, թշնամին կրակել է:
«Սովորականից շատ էր, բայց դե մի հատ կրակում էին, 10 ժամ կանգնում,- ասաց գյուղապետն ու փորձեց հանգստացնել:- Գյուղացիները բոլորն էլ ամեն մեկն իր գործին է: Խուճապ չկա, ոչ մեկն իր տնից-տեղից դուրս չի եկել: Իմ տունն էլ թուրքի դեմն ա, բայց ես հիմա հանգիստ իմ հարևանի հետ կանգնած եմ տան դիմաց»: