|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հունիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Նորանշանակ նախարարի և դեսպան Ռեիսիի հանդիպումը անցավ ջերմ ու գործնական մթնոլորտում:
Նախարար Երվանդ Զախարյանի խոսքով հայ-իրանական էներգետիկ կապերն ու համագործակցությունը շատ կարևոր են Հայաստանի էներգետիկ ոլորտր զարգացման ու առաջընթացի համար:
Դեսպան Ռեիսին շնորհավորել է Երվանդ Զախարյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, և Իրանը պատրաստ է ընդլայնելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ գործակցությունը տարբեր ոլորտներում՝ հատկապես էներգետիկայում:
Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցերն ու համատեղ իրականացվող նախագծերը: Առանձնակի կարևորվել է Հայաստան-Իրան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և ընդլայնման համատեքստում:
Հանդիպման մասնակիցները քննարկել են Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության խնդիրները: Հանդիպման մասնակիցները նշեցին, որ հայ-իրանական էներգետիկ ծրագրերն ու համագործակցության հեռանկարները մանրամասն կքննարկեն Թեհրանում կայանալիք ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 12-րդ նիստի ժամանակ: