|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
2014 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանական գերությունից վերադարձած` Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանին բժիշկները խորհուրդ են տվել տեղափոխվել Երևան:
Արսենի մայրը` Սվետլանա Խոջոյանը, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին Արսենը գտնվում է Երևանում, քանի որ բժիշկներն ասել են` իրենց գյուղի օդը նպաստում է, որ Արսենի մաշկի հիվանդությունը խորանա:
«Բժիշկներն ասել են` ավելի լավ է` մի որոշ ժամանակ մնա Երևանում, քանի որ Երևանի օդը վրան լավ է գալիս: Տեղ ենք վերցրել, Արսենը տեղափոխվել է Երևան»,- ասաց Սվետլանա Խոջոյանը: