|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Երեկվանից մամուլը հեղեղված է Սուրեն Խաչատրյանի՝ Լիսկայի եղբորորդու հերոսական պահվածքի մասին պատմությունով: Հիշեցնենք, որ մայիսի 25-ի երեկոյան Լիսկայի եղբոր՝ Աղալարի տղան՝ Էներ Խաչատրյանը, իր ընկերների հետ հարբած վիճակում մտել է Գորիսում Կուլակ անունով հայտնի մարդու տուն եւ դաժան ծեծի ենթարկել նրա որդիներին՝ Արթուրին եւ Գոռին:
Մինչ բոլոր քննարկում են այս թեման, Սուրեն Խաչատրյանն այս մասին որեւէ մեկնաբանություն անել չի շտապում:
Երեկվանից մեր թղթակցին ոչ մի կերպ չի հաջողվում կապ հաստատել նրա հետ: Հեռախոսազանգերին պատասխանում է ոմն Արտակ, ով ամեն անգամ ասում է, թե Խաչատրյանը զբաղված է, կազատվի միայն երեք ժամից: Կարելի է միայն ենթադրել, թե ինչով է զբաղված Լիսկան` եղբորորդուն ջրից չոր դուրս հանելու գործին է հավանաբար լծված: