|
Փոխարժեքներ
24 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Ռուս-ուկրաինական սահմանի Դոնեցկի հատվածում Ռուսաստանի կողմից կանգնած է 40 բեռնատար, որոնցում զինված անձինք են՝ պատրաստ հատելու սահմանը: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության տվյալները:
«Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը ձեռնարկում է բոլոր դիվանագիտական և կազմակերպչական ջանքերը, որպեսզի թույլ չտա տվյալ անձանց մուտքը մեր պետության սահման»,- նշված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում ուկրաինացի ժողովրդի ընտրությանը և պատրաստ է երկխոսել նախագահական ընտրություններում նախնական տվյալներով հաղթած Պյոտր Պորոշենկոյի հետ: