|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի 12 ուսանող կարմիր տուֆից 6 քանդակ է ստեղծել՝ որպես նվեր Ստեփանակերտին:
Քանդակներն արդեն տեղափոխվում են Երևանի քույր քաղաք Ստեփանակերտ և կդրվեն պուրակներում: Տեղադրման նախապատրաստական աշխատանքները կտևեն ևս 2-3 շաբաթ։
«Խմբի գեղարվեստական ղեկավարը ևս մեկնում է ԼՂՀ, որտեղ Ստեփանակերտի քաղաքապետի և քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների հետ քննարկելու են տեղադրման վայրերը՝ ըստ թեմատիկ առանձնահատկության։ Օրինակ` նուռը ձեռքին երեխայի քանդակը հեղինակն առաջարկում է տեղադրել ծննդատան բակում»,- ասել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյան-Առուշանյանը։
«Բոլոր քանդակների վրա մեր հոգու գենետիկ գաղտնաբառերն են՝ արևախաչեր, քրիստոնեական խաչեր, հայկական խորհրդանիշեր»,- նշել է քոլեջի դասախոս Իսահակ Ապրեյանը։
Քանդակների ստեղծմանն աջակցել է Երևանի քաղաքապետարանը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: