|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ Պետդումայի պատգամավորներն այսօր ընդունել են փաստաթուղթ, որով դիմում են աշխարհի խորհրդարաններին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններին՝ Ուկրաինայում հումանիտար ողբերգության վտանգի հետ կապված. հայտնում է Газета.Ru-ն: Փաստաթղթին կողմ է քվեարկել 450 պատգամավորից 443-ը, մեկը ձեռնպահ է եղել:
Պատգամավորները կոչ են արել անհապաղ միջխորհրդարանական կոնսուլտացիաներ անցկացնել և մոտեցումներ մշակել, որոնք կօգնեն մեղմել լարվածությունը Ուկրաինայում և ապահովել քաղաքացիների անվտանգությունը երկրում, ինչպես նաև աջակցել ԵԱՀԿ-ի ՝ Ուկրաինայի հարցով «ճանապարհային քարտեզ»-ին: