Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 9-ը` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, չպետք է դիտարկվի զուտ սովետական նեղ տեսանկյունից, թեև լավ է, որ երիտասարդ սերունդը կարող է այդ օրը տարեց սերնդի հետ տոնել հաղթանակը, ոգևորություն և պարծանք ապրել: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասած «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը:
«Մենք պարտավոր ենք վերաիմաստավորել այդ օրվա խորհուրդը: Նկատի ունեմ այն, որ այդ հաղթանակի համար հայորդիներ են կռվել նաև: Տա Աստված, որ եթե նույնիսկ պիտի կյանք տանք ապագայում, տանք միայն մեր հայկական պետության ու ազգի անվտանգության համար»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ վերջին տարիներին Ռուսաստանը, կարծես, յուրացնում է հաղթանակը (մասնավորապես` լրտավամիջոցներով հաճախ է խոսվում «ռուս ազգի հաղթանակի» մասին), Ա. Հովհաննիսյանը նշեց. «Ռուսաստանն իրեն այնպես է պահում, կարծես Երկրորդ աշխարհամարտը իր ներքին իրադարձությունն է: Կարծես, հակահիտլերյան կոալիցիա չի եղել, կարծես, սովետական ժողովուրդների համատեղ պայքար չի եղել, կարծես, Արևելյան Եվրոպայի սովետական օկուպացիա չի եղել: Իր կայսերապաշտական շահերը հաղթանակի հետ կապելով, պիտակավորելով և նվաստացնելով բոլոր այդ շահերի ոլորտում հայտնված ժողովուրդներին, արդարացնելով կոմունիստական դեսպոտիայի բոլոր դրսևորումները՝ նրանք պարզապես պղծում են այդ օրվա ոգին»: