Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը արդեն երկրորդ սկանդալային հայտարարությունն է արել: Խոսելով Հայաստանում գործող` հակառուսական տրամադրություններ ունեցող հասարակական կազմակերպությունների մասին, դեսպանն ասել էր. «Ես վստահ եմ, որ Ռուսաստանին հարկ է ավելի գործուն հայտարարել Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին։ Սրանում ոչ մի կասկած չկա։ Սակայն զբաղվել Հայաստանի տարածքում գործող այն ոչ կառավարական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում, ըստ ամենայնի՝ հարկ է՝ օգտագործելով նաև այլ մեթոդներ։ Ռուսաստանում, ի դեպ, ընդունված է օրենք, որը միանգամայն հստակ կարգավորում է ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը»:
Այս հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ-ն, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, թե ինչպե՞ս է մեկնաբանում դեսպանի այս հայտարարությունները, տարածել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետևյալ հայտարարությունը. «Չեմ կարծում, որ որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված և ժամանակի փորձությունն անցած, դաշնակցային հարաբերություններում։ Հայաստանում բոլոր կազմակերպությունները գրանցվում և գործում են ՀՀ օրենսդրության շրջանակներում»: