կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-03 21:53
Սպորտ

Ֆուտբոլ. գոլառատ տուր՝ անկանխատեսելի արդյունքներով

Ֆուտբոլ. գոլառատ տուր՝ անկանխատեսելի արդյունքներով

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրից հետո «Բանանց»-ը մրցաշարային աղյուսակում դարձավ միանձնյա առաջատար: Ժոլտ Հոռնյակի սաները սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասան Գյումրիի «Շիրակ»-ի նկատմամբ:


Հանդիպման 25-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը բացեց հաշիվը, որից 9 րոպե անց Հովհաննես Համբարձումյանը կրկնապատկեց տանտերերի առավելությունը: 67-րդ րոպեին գյումրեցիները 3-րդ գնդակն ընդունեցին դարպասը: Աչքի ընկավ Գևորգ Կարապետյանը: 75-րդ րոպեին «Շիրակ»-ը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել հյուրերին չհաջողվեց: «Բանանց»-ը հաղթեց 3:1 հաշվով:

 


«Արարատ»-ը «Հրազդան» մարզադաշտում մրցեց հետնապահ «Ուլիս»-ի հետ: Առաջինը հաջողության հասան արարատցիները, սակայն «Ուլիս»-ը կամային բարձր հատկանիշներ դրսևորեց: 19-րդ րոպեին Ալեքսանդր Ռակիչը բացեց հաշիվը: 63-րդ րոպեին Օրբելի Համբարձումյանը հաշիվը դարձրեց 1:1, իսկ հիմնական ժամանակի վերջին րոպեին Ցոլակ Բեգլարյանը հաղթանակ պարգևեց իր թիմին:

 

Հաղթանակ տոնեց նաև հետնապահներից մյուսը՝ «Ալաշկերտ»-ը: Գյուլբուդաղյանցի սաները 5 գնդակ ուղարկեցին «Փյունիկ»-ի դարպասը` սեփականն ընդունելով ընդամենը 1-ը: 18-րդ րոպեին Միհրան Մանասյանը բացեց հաշիվը, որից 4 րոպե անց Ռազմիկ Հովհաննիսյանը հաշիվը դարձրեց 1:1:  Մինչ ընդմիջման գնալը «Ալաշկերտ»-ը ևս մեկ անգամ առաջ անցավ հաշվի մեջ՝ դուբլի հեղինակ դարձավ Միհրան Մանասյանը: 65-րդ րոպեին Մանասյանը 3-րդ անգամ գրավեց մրցակցի դարպասը, իսկ 84-րդ և 90-րդ րոպեներին աչքի ընկավ  Նորայր Գյոզալյանը՝ ձևակերպելով դուբլ:

 

«Միկա»-ն Կապանում մրցեց «Գանձասար»-ի հետ: Հյուրերը 23-րդ րոպեին Ջոն Ջերեմիայի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Կապանցիները 56-րդ րոպեին վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը: 83-րդ րոպեին փոխարինման մտած Հայկ Ոսկանյանը հաղթանակ պարգևեց իր թիմին:

 


Եվ այսպես 24-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսին է.`


 

1.

«Բանանց»

26

13

8

5

35

20

47

2.

«Արարատ»

26

12

8

6

28

17

44

3.

«Միկա»

26

11

10

5

32

24

43

4.

«Շիրակ»

26

11

8

7

41

29

41

5.

«Փյունիկ»

26

8

8

10

40

36

32

6.

«Գանձասար»

26

6

11

9

31

28

29

7.

«Ալաշկերտ»

26

6

5

15

35

65

23

8.

«Ուլիս»

26

6

4

16

18

41

22