կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-28 15:17
Իրավական

Կանխատեսումներ չենք անում` կազատվի՞ նա աշխատանքից, թե՞ ոչ. ոստիկանություն

Կանխատեսումներ չենք անում` կազատվի՞ նա աշխատանքից, թե՞ ոչ. ոստիկանություն

Երեկվանից սոցիալական ցանցերում մեծ աղմուկ է  բարձրացրել կին ոստիկանի վարքագիշը, ով Խորենացի փողոցում փորձում էր բերման ենթարկել տարեց կնոջը` նրա ձեռքերն օլորելով ու հրմշտելով: Որոշ փաստաբաններ ու իրավապաշտպաններ բարձրաձայնում են, որ երեկ Խորենացի փողոցում ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ չափավոր բռնություն կիրառելը դատապարտելի է` չարդաչացված, իսկ նման վարքագիծ դրսևորած ոստիկաններին աշխատանքից ազատելը կարող է լինել նվազագույնը:

Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին,հնարավո՞ր է, որ աշխատանքից ազատեն նման ոստիկաններին, ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ իրավախախտումներ մատնանշող լրատվական նյութերը` լուսանկարներ, տեսանյութեր, մշտապես դառնում են ոստիկանության ուսումնասիրության առարկա: Եվ կոնկրետ այդ կին ոստիկանի հետ կապված հրապարակված նյութերը ևս կդառնան ոստիկանության ուսումնասիրության առարկա:

«Կանխատեսումներ չենք անում, կազատվի նա աշխատանքից, թե ոչ: Մենք կուսումնասիրենք նյութերը,  կհիմնավորենք,  կփորձենք հասկանալ օրենքի խախտում եղել է թե ոչ, որովհետև այն, ինչ մեկնաբանվում է սոցիալական  ցանցերում, հուզական ու սիրողական  մակարդակի է, իսկ մենք նայում ենք զուտ օրենքի տեսանկյունից: Եվ երբ կուսումնասիրենք, երբ կլինեն արդյունքները, մենք այդ ամենը  կներկայացնենք հանրությանը»,- ասաց Աշոտ Ահարոնյանը: