Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր, երբ Տարոն Մարգարյանի թեզի պաշտպանությունը լուսաբանելու համար տնտեսագիտական համալսարան եկած բազմաթիվ լրագրողների թաղի խուժանը հայհոյում էր, ցինիկ պահվածք դրսեւորում, երբ անվտանգության աշխատակիցը հետեւում էր, թե ինչպես էին ծաղրում ու հրում լրագրողներին, երբ բուհի ռեկտորը ԲԱՑԱՀԱՅՏ ստում էր` հայտարարելով, թե ԲՈՀ-ի կանոնակարգով չի թույլատրվում թեզի պաշտպանությանը լրագրողների ներկայությունը (ԲՈՀ-ի նախագահը բացահայտեց ՀՊՏՀ-ի ռեկտորի ստերը), այսքանից հետո ՀՀԿ-կան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` առանց ամաչելու, առանց ՀՊՏՀ-ի ուսանողների վարքը քննադատելու` գոնե ի պաշտոնե, ցինիկաբար գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ում` ի պաշտպանություն ընկերոջ` Տարոն Մարգարյանի` մոռանալով, որ նախեւառաջ ինքն այս երկրի ԿԳ նախարարն է:
Արմեն Աշոտյանի գրառումը ստորեւ է.
«Քաղաքապետ Տարոն Մարգարյանի այսօրվա պաշտպանության հետ կապված որոշ շրջանակներ, արդեն քանի օր է, կրքեր են փորձում բորբոքել: Այս կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ
1. Հայաստանում գործում է գիտական աստիճանների շնորհման համապատասխան կարգ, որով կորոշվի այս, ինչպես մնացյալ բոլոր պաշտպանությունների համարժեքությունը:
2. «Գիտականության» շահարկումը արվում է բացահայտ քաղաքական նկատառումներով, ինչը անթույլատրելի է այս ոլորտի համար:
3. Պաշտպանությունները տեսաձայնագրվում են, ըստ կարգի: Որևէ բան թաքցնելու իմաստ այս դեպքում էլ չկա:
4. Որոշ լրատվամիջոցների դժգոհություններին ի պատասխան ուզում եմ հարցնել: Հայաստանում տարեկան միջինը 500 պաշտպանություն է լինում: Եթե «գիտության ջահակիր» եք, ապա քանիսին եք ցանկացել մասնակցել և լուսաբանել:
5. Քաղաքականացված բեմադրությունները պահեք կրթության և գիտության ոլորտներից հեռու:
Այս դեպքում էլ գիտական աստիճան շնորհելու հարցում ՀՀ ԿԳՆ լինելու է օբյեկտիվ և անաչառ»: