|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմանը Թուրքիայի արձագանքին:
ԱԳՆ-ի ամենօրյա ճեպազրույցում հարց է հնչել. «Արդյո՞ք Թուրքիան պատասխանել է Ֆրանսիային նախագահ Մակրոնի` Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու մասին որոշումից հետո»:
Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը պատասխանել է, որ, ապրիլի 24-ը հիշատակ օր հռչակելով, նախագահ Մակրոնը կատարել է իր հայտնի խոստումը՝ հարգանքի տուրք մատուցելով Ֆրանսիայի հայ քաղաքացիների նախնիներին:
«Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել Թուրքիայի իշխանությունների հետ այս հարցի շուրջ տեսակետներ փոխանակելու: Նրանք տեղեկացվել են մեր դիրքորոշումներին, ինչպես և մենք տեղյակ ենք, թե ինչպիսի դիրքորոշում ունեն նրանք»,- նշել է նա: