|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ուկրաինայի նախագահի թեկնածու, տեղի օլիգարխիայի կլասիկ ներկայացուցիչ Պյոտր Պորոշենկոյի կալվածքը գտնվում է Կոզին VIP-գյուղում (Կոնչա Զասպա)՝ Կիևից 13 կմ հեռու։ Պորոշենկոն իր կալվածքում կառուցել է ԱՄՆ Սպիտակ տունը հիշեցնող երկհարկանի առանձնատուն և սեփական եկեղեցի. գրում է Вести-ն:
Նախկինում այստեղ եղել է Կառլ Մարքսի անվան գործարանի (ներկայումս Roshen) աշխատակիցների Чайка հանգստյան գոտին: Այժմ այստեղ կառուցված են Պորոշենկոյի 4 տները, ինչպես նաև` նավահանգիստը։
Անշարժ գույքի ոլորտում պրոֆեսիոնալների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ալեքսանդր Բոնդարենկոն պնդում է, որ Պորոշենկոյի կալվածքն արժե մոտ 17,5 մլն դոլար։
Դժվար է ասել՝ ինչպիսի պայմաններ են տների ներսում, որքան ոսկե իրեր կան, սակայն տների արտաքին տեսքն էլ բավական է, որ հասկանանք` Յանուկովիչի առանձնատունը Ուկրաինայում ամենաշքեղը չէ:



