կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-16 09:06
Քաղաքական

Արա Աբրահամյանը փորձում է իր եղբայրներին տեղավորել կառավարությունում

Արա Աբրահամյանը փորձում է իր եղբայրներին տեղավորել կառավարությունում

«Հրապարակը» գրում է. «Այս օրերին Մոսկվա-Երևան տրանզիտը շատ ակտիվ է գործում. Հայաստան են եկել թե Արա Աբրահամյանը, թե ռուսաստանյան էմիսար Անդրանիկ Նիկողոսյանը։ Երկուսն էլ՝ նույն «առաքելությամբ»։ Առաջինը փորձում է իր եղբորը՝ Գագիկ Աբրահամյանին տեսնել էներգետիկայի նախարար, նախորդ օրը երեկոյան նա եղել է Սերժ Սարգսյանի մոտ։ Իսկ հաջորդ օրը մյուս եղբոր՝ Սերգեյ Աբրահամյանի ծննդյան օրն են նշել Բլուրում գտնվող վերջինիս տանը, որին ներկա է եղել նաև Սերժ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Նիկողոսյանին, ապա նա Հայաստան է եկել ոչ միայն պաշտոն զբաղեցնելու, այլև Ռուսաստան-Հայաստան «օսը» արթուն պահելու, նաև «զորավար» Վլադիմիր Գասպարյանից մեդալ ստանալու համար»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։