կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-12 15:58
Հասարակություն

Դուք դեռ արժանի չեք այս քաղաքացիներին. «Դեմ եմ»-ի անդամը` Սերժ Սարգսյանին

Դուք դեռ արժանի չեք այս քաղաքացիներին. «Դեմ եմ»-ի անդամը` Սերժ Սարգսյանին

Այսօր Մատենադարանի մոտ հրավիրված «Դեմ եմ» պարտադիրին հանրահավաքի ժամանակ շարժման անդամ Դավիթ Մանուկյանը իր ելույթում անդրադարձավ նաև երկրի նախագահին ու դատախազությանը: Նա նախ նշեց, որ պարտադիր կուտակային օրենքի վերաբերյալ ՍԴ վճռից հետո քաղաքացիները ստիպված են պայքարել, որ այդ վճիռը չմնա թղթի վրա: Նա նշեց, որ ապրիլի 9-ի «Դեմ եմ»-ի միջոցառումն իրականում հանրային ճնշում էր, որ պահպանվի սահմանադրական կարգը:


«Գլխավոր  դատախազությունը իրավական գիտելիքների պակաս ունի, որովհետև հայտարարում է, թե քաղաքացիները կարող են ենթարկվել  քրեական պատասխանատվության: Դա  ամենաքիչը ծիծաղելի է: Հարգելի' դատախազություն,  բարի եղիր խմբագրել տեքստը և հղում կատարել այն օրենքին, որով  քաղաքացին պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, դա ֆանտաստիկայի ժանրից է»,- ասաց Մանուկյանը:


Նրա խոսքով` այն, ինչ անում են հազարավոր քաղաքացիներ, պայքարելով սահմանադրական կարգի հաստատման համար,  իրականում պետք է անի երկրի գլուխը` Բաղրամյան 26-ում նստող նախագահը:


«Պարո'ն նախագահ,  կարգի հրավիրիր գործադիր իշխանությանը և օրենսդիրի մի մասին, նրանք անգործության են մատնված: Դուք գնահատեք այն ժողովրդին, որ Ձեր գործն են անում, Սահմանադրություն են պահում` չխախտելով ոչ մի օրենք: Այնպես արեք, որ արժանի լինեք այս քաղաքացիներին: Այսօր Դուք դեռ անարժան եք այս քաղաքացիներին»,- ասաց Դավիթ Մանուկյանը: