կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-09 16:44
Հասարակություն

ՊՆ 162 պայմանագրերից միայն 17-ում է ՎՊ-ն խախտումներ հայտնաբերել

ՊՆ 162 պայմանագրերից միայն 17-ում է ՎՊ-ն խախտումներ հայտնաբերել

Պաշտպանության ոլորտում իրականացված վերահսկողության շրջանակներում ՎՊ-ն 2013 թվականին ստուգել է սննդամթերքի, հանդերձանքի, դեղորայքի և հացաթխման ծառայության գնման 162 պայմանագիր` 13 միլիարդ 405 միլիոն 981.7 հազար դրամ ընդհանուր արժեքով:

 

Ըստ ՎՊ հաշվետվության` գնման 17 պայմանագրեր` 2 միլիարդ 457 միլիոն 964.5 հազար դրամ արժեքով, կնքվել են կազմակերպությունների հետ, որոնք չեն հանդիսացել արտադրող կամ ներմուծող: Դրանց փոխարեն տեղական արտադրողներից կամ անմիջապես ներմուծողներից գնում կատարելու դեպքում կարելի էր տնտեսել 172 միլիոն 877.3 հազար դրամ: Սակայն, ընդհանուր առմամբ, գնման 145 պայմանագրեր` 10 միլիարդ 948 միլիոն 17.2 հազար դրամ արժեքով` ձեռք բերված ապրանքների գումարի 81 տոկոսը, կնքվել են տեղական արտադրողների կամ ապրանքներն անմիջապես ներմուծողների հետ, և այդ պայմանագրերի միավորի գները ցածր են շուկայական մեծածախ գներից: Այսինքն` այս առումով ՎՊ-ն խախտումներ չի հայտնաբերել:

 

Փոխարենը ՎՊ-ն խախտումներ է հայտնաբերել գնումների պլանի առանձին անվանատողերով գնման պահանջներում ու համարում է, որ դրանք հիմնավոր չէին: Որովհետև վերահսկողության արդյունքում պարզվել է, որ պաշտպանության նախարարությունը 126 միլիոն 50 հազար դրամ ալյուրի, 151 միլիոն 600 հազար դրամ հաշվապահական ծրագրի և 71 միլիոն 677 հազար դրամ պատվաստանյութերի գնման համար հատկացված միջոցները վերաբաշխել է այլ ծախսային հոդվածների: