|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայի ՏԻՄ ընտրություններից հետո ձայների հաշվարկի ժամանակ 35 նահանգներում անջատվել էր էլեկտրաէներգիան, որը համարվել էր միտումնավոր քայլ՝ խախտումներ իրականացնելու համար:
Ըստ Hurriyet-ի՝ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է` իբր էլեկտրաէներգիայի անջատման պատճառը եղել է կատու: Նա պնդել է, թե կատուն մտել է տրանսֆորմատորի մեջ, որը պատճառ է դարձել էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատման։
էներգետիկայի նախարարի այս «լուրջ» հայտարարությունը ծաղրի առարկա է դարձել համացանցում: