կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-28 12:56
Քաղաքական

ՍԴ-ն կկայացնի այնպիսի որոշում, որից ոչ ոք բան չի հասկանա

ՍԴ-ն կկայացնի այնպիսի որոշում, որից ոչ ոք բան չի հասկանա

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ԱԺ ավանդական ճեպազրույցում խոսելով ներկա պահին ՍԴ-ում քննվող պարտադիր կուտակայինի վերաբերյալ օրենքի մասին, վստահություն հայտնեց, որ ՍԴ-ն կկայացնի այնպիսի որոշում, որից ոչ ոք բան չի հասկանա: «Այդ որոշումը ՍԴ-ն այսօր չի հրապարակի, կսպասի` մինչև միտինգային մթնոլորտը մարի, որ վաղը քիչ ավելի հեշտ լինի»,- ասաց Արամ Մանուկյանը:

 

Հարցին, թե ինչպիսի՞ գործողություններ են իրականացնելու ոչ իշխանական քաղաքական ուժերը ՍԴ որոշումից հետո, պատգամավորը պատասխանեց, որ քառյակի մարտավարությունը շատ ավելի հեռուն գնացող է, քան կուտակայինի ճակատագիրը:

 

«Մենք պատրաստվում ենք կառավարության հրաժարականին, և այնքան շատ խութեր կան, որոնք կառավարության հրաժարականի մատուցման համար անհրաժեշտ հող կարող են նախապատրաստել: Քառյակի աշխատանքները գնում են արդյունավետ, փոխհամաձայնեցված, արդյունքները կլինեն հաստատ: Առաջիկայում քաղաքական և քաղաքացիական ուժերը պետք է ֆոկուսվեն նոր ընտրություններ ունենալու և լեգիտիմ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների հասնելու համար: Եթե կարողանանք կուսակցական քաղաքական շահերը մի կողմ դնել ու հասնել դրան, դա կլինի հիմնարար լուծում: Մնացած ֆրագմենտալ լուծումները ոչինչ չեն տալու»,- ասաց Արամ Մանուկյանը: