|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երեկ երեկոյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին զանգահարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի քաղաքական հարցերով պատասխանատու Ջեֆրի Ֆելթմանը եւ Վեհափառին ՄԱԿ-ի մտահոգությունը հայտնել Քեսաբում ստեղծված իրավիճակի կապակցությամբ` ավելացնելով, որ ինքը հանդիպումներ է ունեցել սիրիական ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմիի, նաեւ` ՄԱԿ-ում Հայաստանի եւ Թուրքիայի մշտական ներկայացուցիչների հետ:
Վեհափառ հայրապետը շեշտել է թուրքական գործոնի ազդեցությունը: Նա առաջարկել է, որ ՄԱԿ-ը քննի Քեսաբի շրջանն ապազինելու հնարավորությունները: Ֆելթմանը կառուցողական է համարել Վեհափառի առաջարկը եւ խոստացել այդ ուղղությամբ խորհրդակցություններ ունենալ Բրահիմիի հետ: