կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-22 10:32
Արցախ

Արցախում գումարվում է ՀՅԴ մարմինների խորհրդաժողովը

Արցախում գումարվում է ՀՅԴ մարմինների խորհրդաժողովը

Այսօր Ստեփանակերտում  իր աշխատանքներն սկսեց ՀՅԴ մարմինների խորհրդաժողովը, որի օրակարգի գլխավոր հարցերն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հզորացման եւ Արցախյան ազատամարտի ձեռքբերումների ամրապնդման հրամայականները, թուրք-ադրբեջանական հակահայ արշավի դեմ պայքարի ծրագրերը։

 

ՀՅԴ Բյուրոյի հրավերով եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հյուրընկալությամբ գումարվող խորհրդաժողովին մասնակցում են ՀՅԴ բոլոր՝ տասներկու Կենտրոնական կոմիտեների, Հայաստանի Գերագույն մարմնի եւ կազմակերպական այլ շրջանների ներկայացուցիչներ ու հրավիրյալ պատասխանատու ընկերներ, ընդհանուր՝ շուրջ 60 մասնակից։

 

Ժողովն անդրադառնալու է նաեւ տարածաշրջանում վերջին զարգացումներին, Սիրիայի հայության աջակցության աշխատանքներին, ինչպես նաեւ կուսակցական կազմակերպական մի շարք ծրագրերի։

       

ՀՅԴ Մամլո Դիվան

Ստեփանակերտ, 2014թմարտի 22