|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Իրատես de facto»-ն գրում է. «Պարզվում է, Աժ ճաշարանը շահագործող «Ռեդի-Սթեդի» ընկերությունը դժգոհ է իր եկամուտներից, քանի որ սնունդը լավ չի իրացվում։
2013-ին մեկ տարով կնքված պայմանագիրը շուտով կավարտվի, և ընկերությունը մտադիր չէ մասնակցելու նոր մրցույթին։ Ասել է՝ խորհրդարանականները, պատգամավորները Աժ-ում սննդի վրա քիչ գումար են ծախսում։ Ի դեպ, պատգամավորների մի մասն էլ շատ հաճախ ընդմիջմանը դուրս է գալիս շենքից, մյուսներն էլ այդքան հաճախ չեն օգտվում ճաշարանից։ Իսկ նրանք, ովքեր քեֆ-ուրախության, ճոխ ճաշկերույթների սիրահար են, նիստի մեկնարկից կես ժամ անց լքում են Աժ շենքը։ Էլ առևտուր ո՞նց լինի, չկան «ճիշտ» ուտող-խմողները։
Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ խորհրդարանն ակտիվանում է երկու շաբաթը մեկ, հասկանալի է դառնում ընկերության դժգոհությունը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։