|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ըստ Taraf-ի` Թուրքիայի «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ելույթ է ունեցել Ադանայում և Մերսինում:
Դեմիրթաշը խոսել է քարոզարշավի շրջանակներում Էրդողանի ելույթների և պահվածքի մասին:
«Ոչ ոք ընտրություններն այնքան չի այլանդակում, ինչքան Էրդողանը: Կարող է դու պատերազմ ես գնում, բայց կներես, եղբա՚յր, մենք ընտրությունների ենք գնում: Դու միայն քեզ քվեարկողներին ես սիրում: Նրանցից բացի, չենք տեսել քո` ուրիշին սիրելը: Օրինակ` Բերքին Էլվանին չես սիրում, Ջեյլան Օնքոլին, Ուղուր Քայմազին` նույնպես»,- ասել է Դեմիրթաշը: