Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խմբակցության անունից ելույթ ունենալիս նշեց. «Գովազդը մենաշնորհված է` Միքայել Մինասյանի մոնոպոլիան է, և պատգամավորների այս խումբը, որը մշակել է այս օրենքը, նրա խնդիրն է լուծում: Մեր խորհրդարանն ուզում է ամրագրել այդ մեկ մարդու ֆինանսական խնդիրները լուծելու իրավունքը: Ձեր երեխեքը որ հարցնում են՝ ո՞նց քվեարկեցիք, ասելո՞ւ եք՝ Գալուստ Սահակյանը ոնց ասեց, նենց էլ քվեարկեցինք: Հերիք ա էլի, մի քիչ ինքնուրույն քվեարկեք, ջհանդամ, թե փեսեն ասել է` կողմ քվեարկեք, մի քիչ թասիբ թող մեջներդ ավելանա էլի, ո՞նց կարելի է էդպիսի բանին կողմ քվեարկել»:
Հիշեցնենք, որ օրինագիծը հեղինակած մի խումբ պատգամավորների կողմից առաջարկվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թույլատրել թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը` ժամը 22:00-ից մինչև 06:00-ն: