կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-07 09:46
Հասարակություն

Հովիկ Աբրահամյանն ու Սամվել Կարապետյանը Ռուսաստանում գազալցակայաններ կդնեն

Հովիկ Աբրահամյանն ու Սամվել Կարապետյանը Ռուսաստանում գազալցակայաններ կդնեն

«Հրապարակը» գրում է.

 

«Մինչ վերջերս Ռուսաստանում ավտոմեքենաները գազով չէին շահագործվում։ Մոտ երկու ամիս առաջ ռուսական իշխանությունները թույլ են տվել կիրառել նման պրակտիկա, որը Հայաստանում «հին ավանդույթներ» ունի։

 

Մեր տեղեկություններով, ամենայուղոտ պատառը հասել է հենց հայերին՝ մոսկվաբնակ գործարար, ֆորբսյան միլիարդատեր Կալուգայի Սամոյին՝ Սամվել Կարապետյանին, որը Մոսկվայում, Սարատովում, Սանկտ Պետերբուրգում «կալոնկաներ» կառուցելու թույլտվություն է ստացել։

 

Որոշ տեղեկություններով. Հովիկ Աբրահամյանը և Կարեն Կարապետյանը ևս մասնակից են այդ բիզնեսում»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։