Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր մեր ընդդիմադիր բեւեռում բավականին լուրջ զարգացումների անհրաժեշտություն կա, բեւեռը չկայացած վիճակում է, եւ խնդիրն այն է, որ այստեղ անհրաժեշտություն կա, որ իսկապես ձեւավորվի ուժեղ ընդդիմություն, որն ունենա իր ասելիքը, ծրագիրը, գաղափարական հենքը. լրագրողներին այսօր ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Այնուհետեւ նա ավելացրեց, թե իրենք, որպես իշխանություն, շահագրգիռ են, որ ընդդիմությունը լինի իսկապես կայացած, որովհետեւ ուժեղ պետությունը բաղկացած է ինչպես ուժեղ իշխանությունից, այնպես էլ ուժեղ ընդդիմությունից:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի' ընդդիմության առաջնորդ դառնալու հնարավորությունների մասին հարցադրմանը, Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ժամանակն ու ոչ իշխանական ուժերի ներսում ծավալվող զարգացումները ցույց կտան, թե ով կլինի ընդդիմադիր բեւեռի առաջնորդը:
«Ունի՞ շանսեր Գագիկ Ծռուկյանը, կարծում եմ` ունի, ինչպես նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, նաեւ այլ լիդերներ ունի այսօր իշխանական դաշտը:
Եվ նույնիսկ, կարծում եմ, որ ներանձնային պայքարը բավականին զարգացումներ կունենա այդ բեւեռում, այնուամենայնիվ, մենք դրա ականատեսն ենք լինելու»,- նշեց Հերմինե Նաղդալյանը:
Գագիկ Ծառուկյանին Բիձինա Իվանիշվիլիի հետ համեմատելուն էլ Հերմինե Նաղդալյանը դեմ է ու չի ցանկանում ԲՀԿ ղեկավարին համեմատել որեւէ այլ քաղաքական գործչի հետ, որովհետեւ համարում է, որ նա շատ յուրօրինակ ու շատ ազգային գործիչ է, իր ճանապարհն ու քայլերն ունի:
«Մենք կտեսնենք այդ քայլերը»,- շեշտեց Հերմինե Նաղդալյանը:
Լրագրողների հարցին' Հայաստանում բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն հնարավո՞ր է, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց, թե յուրաքանչյուր հեղափոխության համար պետք է հասկանալ' կա՞ արդյոք այդ հեղափոխության անհրաժեշտությունը, կա՞ն արդյոք հեղափոխության համար անհրաժեշտ գործոնները, ու դրանից հետո նոր միայն խոսել' բուրժուա-դեմոկրատական բնույթի՞ կլինի, թե՞ այլ բնույթի.
«Ես այսօր Հայաստանում չեմ տեսնում որեւէ հեղափոխության ո'չ անհրաժեշտությունը, ո'չ էլ անհրաժեշտ պայմանները' հանրային պահանջի տեսքով»,- իր կարծիքը հայտնեց ԱԺ փոխխոսնակը:
Այդ իսկ պատճառով խոսել բուրժուա-դեմոկրատական կամ այլ հեղափոխության անհրաժեշտության մասին Հեղինե Նաղդալյանն աննպատակահարմար ու երկրորդական է համարում: