|
Փոխարժեքներ
12 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.07 |
| EUR | ⚊ | € 422.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4217 |
| GBP | ⚊ | £ 494.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.74 |
Չինաստանում տարօրինակ մրցույթ է անցկացվել, որի պայմանների համաձայն` մեղվապահները պետք է իրենց մարմնին որքան հնարավոր է շատ մեղուներ կրեին: Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, մրցույթը տևել է մոտ 1 ժամ, մասնակցել է ընդամենը երկու մարդ:
Հաղթող է ճանաչվել 42-ամյա Վան Դալինը, որին հաջողվել է 26 կգ մեղվից բաղկացած «հանդերձանք» կրել. մեղուները պատել են նրա ողջ մարմինը՝ ծածկելով նույնիսկ գլուխը: Դալինի մրցակիցը նրանից հետ է մնացել 3 կգ մեղվով:
Ի դեպ, որպեսզի մեղուները հավաքվեն մասնակիցների մարմիններին, նրանց «գայթակղել են» մայր մեղուներով:
Այս մրցավեճի համաշխարհային ռեկորդը պատկանում է ամերիկացի Մուրակ Բյանկանելլոյին, որը 1998-ին մարմնին կրել է 39.4 կգ մեղու: Ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում: