|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մոմիկն ապրել ու գործել է 13-րդ - 14-րդ դարերում Հայաստանում (Սյունյաց աշխարհում)։
Ենթադրվում է, որ նա իր գործունեությունը սկսել է Կիլիկիայում՝ 1283 թվականին Կեռան թագուհու պատվերով մի Ավետարան ծաղկելով և այդպես հայտնի դառնալով։ Եղել է Օրբելյան տան նկարիչ-ճարտարապետը։ Մի անգամ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Նորավանք է հրավիրում քառասուն քարագործների՝ ամենաարագը մի մատնաչափ խաչ քանդակելու, հաղթում է տասնվեցամյա Մոմիկը, եւ Ստեփանոս Օրբելյանն ասում է. «Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմիկի պես, ապա եկեք նրան և' առաջին մրցանակը տանք, և' Մոմիկ մականունը»։ Մահացել է 1333 թվականին Վայոց ձորի Ամաղու գյուղի մոտ գտնվող Նորավանքում։
Ֆիլմի ռեժիսորն է Աշոտ Մովսեսյանը:
Սցենարը` Սպարտակ Ղարաբաղցյանի