կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-08 13:19
Քաղաքական

Թանկարժեք մեքենաներ ունենալը Հայաստանում սխալ է. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

Թանկարժեք մեքենաներ ունենալը Հայաստանում սխալ է. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան

The Yerevan Times-ը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից փորձել է պարզել` «մի՞թե Նավասարդ Կճոյանը հենց այնպիսին է, ինչպիսին ներկայացվում է»: Խոսելով իր սանիկների կողմից ստացվող նվերների (օրինակ՝ թանկարժեք «Բենթլիի»), մասին, Նավասարդ Կճոյանը նախ նշել է, որ անգամ ոչ ցանկալի նվերից հրաժարվելն անկրթություն է, հետո հավելել, որ երկու խավից էլ (սոցիալապես ապահով եւ ոչ այդքան ապահով) նվերներ է ստանում, երկուսին էլ ինքն է նվիրում:

 

«Եվ հավատացեք, ինձ նվիրված՝ մեր որեւէ վանքի եւ անամպ երկնքի պատկերմամբ մանկական նկարի ու «Բենթլիի» միջև որևէ տարբերություն չեմ դնում: Երկուսն էլ հավասարապես թանկ են ինձ համար․ երկուսն էլ նվեր են, երկուսն էլ՝ սրտանց: Ի՞նչ պետք է անեի ես: Հրաժարվեի՞: Այո, ես եղել ու մնում են այն կարծիքին, որ թանկարժեք մեքենաներ ունենալը Հայաստանում սխալ է, քանի որ դեռևս լուծված չէ մեր բազմաթիվ հայրենակիցների օրահացի խնդիրը: Բայց այդ մեղադրանքները իմ հասցեին ուղղելը տեղին կլիներ, եթե «Բենթլին» գնելու նախաձեռնողը ես լինեի: Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ այն ինձ նվիրել էր իմ մտերիմ մարդկանցից մեկը՝ սանիկս: Ես ինքս ինձ երբեք նման ավտոմեքենա չէի գնի, եթե անգամ ունենայի դրա հնարավորությունը»,- հայտարարել է Նավասարդ Կճոյանը եւ տեղեկացրել, որ փոխարենը վերջերս նոր հեծանիվ է ձեռք բերել եւ օրական 5-10 կմ երթևեկում է դրանով:

 

Կճոյանը հաստատել է, որ «Բենթլին» իր համար սովորական բան է, «որովհետև երջանկության համար այն չէ, որ պետք է իրեն»: Նա նաեւ վստահեցրել է, որ «չարաբաստիկ «Բենթլիով» գրեթե չի երթևեկում, նախընտրում է ծառայողական մեքենան»:

 

Խոսելով Սերժ Սարգսյանի մասին` Կճոյանը համոզմունք է հայտնել, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի զարգացումը ճիշտ ուղով է տանում:

 

Լուսանկարը`  The Yerevan Times