|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Ադրբեջանը կվերադարձնի 70-ամյա Մամիկոն Խոջայանին, ով հունվարի 28-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և ձերբակալվել Ադրբեջանի կողմից: Այդ մասին հայտնում է ադրբեջանական АПА-ն:
Տեղեկության համաձայն՝ նա կվերադարձվի Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ հոգեկան խնդիրներ ունեցող ծերունուն ադրբեջանական կողմը շտապել էր «դիվերսանտ» կոչել և անգամ բուժզննում կազմակերպել ՝ առողջական վիճակի հետ կապված` հայկական կողմի տեղեկությունները ստուգելու նպատակով: