|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում ՀՀ մուտք գործած դիվերսանտներին, որից մեկը ցմահ ազատազրկման դատապարտված և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդին սպանած Հուսեյն Ախունդովն է։
Նշենք, որ ՀՀ տարածք ներխուժած և ԶՄՊԿ-ի պահնորդի սպանության համար դատապարտված ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի պատիժը խստացվել է։
Դեկտեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է ԶՄՊԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդների բողոքը՝ մասամբ բեկանելով առաջին ատյանի դատավճիռը և Ախունդովին դատապարտելով ցմահ ազատազրկման:
Հիշեցնենք` Ախունդովը ապրիլի 12-ին Կապան համայնքի Շղարշիկ գյուղի մոտ սպանել էր ԶՄՊԿ-ի անվտանգության աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին:
Հունիսի 21-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը ԶՄՊԿ-ի անվտանգության աշխատակցին սպանելու մեջ մեղադրվող Հուսեյն Ախունդովին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։