|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները ազդել են Հայաստան-Բելառուս հարաբերությունների վրա, այն աստիճան, որ Հայաստանում աննախադեպ բան է սպասվում։
Օտարերկրյա դեսպանատունը Երեւանից կուղարկվի Կոտայքի մարզի Առինջ գյուղ։ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կառավարության նիստում նախագիծ է ներկայացնելու՝ առաջարկելով հողատարածք տրամադրելու թույլտվություն տալ Բելառուսի Հանրապետությանը՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Հայտնի է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում է բնակվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, եւ այնտեղ են գտնվում Ծառուկյանի երկու տները։
Հայտնի է նաեւ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները բավական ջերմ են, Բատկայի հետ նրանք մոտ են ընտանիքներով»: