|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.4754 |
| GBP | ⚊ | £ 478.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այս պահի դրությամբ Մելիք Ադամյան փողոցը շրջապատված է ոստիկանական մեքենաներով, կան նաեւ բազմաթիվ կառավարական մեքենաներ:
«Երկիր»-ի հետ զրույցում հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, որ Կառավարության նիստերի դահլիճում անցկացվում է Արդյունաբերողների եւ գործարարների միության համագումար, որին մասնակցում է նաեւ հանրապետության նախագահը:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` այսօր 20:00-ին տեղի է ունենալու Հանրապետականի հերթական նիստը, որին մասնակցելու է նաեւ նախագահը:
Նշենք, որ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը մեզ հայտնեց, որ Հանրապետականի նիստի հետ կապված ցուցում դեռ չեն ստացել: