կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-20 11:13
Տնտեսական

ՀՀ-ում ապրանքների գներն ավելի բարձր են, քան ԱՄՆ-ում

ՀՀ-ում ապրանքների գներն ավելի բարձր են, քան ԱՄՆ-ում

«Հայկական ժամանակը» գրում է.

 

«Ստորև ներկայացված է միջին ամսական աշխատավարձը և մի քանի համադրելի մթերքների գներ ԱՄՆ-ում և Հայաստանում։ Համեմատությունից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ում միջին ամսական աշխատավարձը 11.2 անգամ բարձր է, քան Հայաստանում, սակայն ապրանքներից շատերը զգալիորեն ավելի էժան են։

 

 

միջին աշխատավարձը ԱՄՆ  1 մլն 775 հազ. դրամ (4300 դոլար) Հայաստան 159 հազար դրամ
տավարի միս (փափուկ) 3030 դրամ 3000 դրամ
խոզի միս (փափուկ) 1725 դրամ 3057 դրամ
ձու (1 հատ) 45 դրամ 74 դրամ
կաթ (1 լիտր) 306 դրամ 422 դրամ
պոմիդոր 737 դրամ 1260 դրամ
սոխ/գլուխ 304 դրամ 277 դրամ
բանան 442 դրամ 990 դրամ
անանաս 304 դրամ 3000 դրամ
կաղամբ 302 դրամ 190 դրամ
նարինջ 411 դրամ 871 դրամ
լիմոն 136 դրամ 210 դրամ

 

Նշված ապրանքների հայաստանյան գները և միջին աշխատավարձը ներկայացված են ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տեղեկանքների (բացի անանասից)։ Գները ԱՄՆ-ում ներկայացված են կայքից (տարբեր խանութներում արված լուսանկարների միջոցով, որոնցում առկա են նաև գնապիտակները»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։