Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արմեն Աշոտյանը շատ ուրախ է, որ մի շարք լրատվամիջոցներ լծվել են նախագահի քաղաքական գնահատականների ու ելույթների մոնիտորինգն անելու գործին, եւ վստահ է, որ դա օգնելու է կառավարությանը, քանի որ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների գնահատականները օգնում են իշխանություններին հասկանալ, թե քաղաքական գործընթացներում որտեղ են թաղված շան գլուխները: Նախարարն այսպես անդրադարձավ հարցին, թե կառավարությունն ինչո՞ւ չի կատարել նախագահի` 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու հանձնարարականը:
«Ինչ վերաբերում է նախագահի հայտարարությանն ու հանձնարարականին, ապա նրա մամլո խոսնակը սպառիչ պատասխանել է այդ հարցին` պնդելով, որ մոտ ապագայում` մինչեւ մարտ ամիս, նման տեսակի վերլուծություն ունենալուց հետո, ամփոփելով տվյալ ֆինանսատնտեսական տարին, հասկանալով բոլոր պլյուսներն ու մինուսները, այդ ժամանակ նման հարցի հրապարակային անդրադարձ կանի հենց նախագահի աշխատակազմը»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Այս հարցի կապակցությամբ նրա քաղաքական գնահատականն էլ այն է, որ եթե տնտեսական աճի ցուցանիշի անկման հիմքերում հստակ ու օբյեկտիվ պատճառներ են ընկած, ապա նման հարցադրումը, Աշոտյանի խոսքերով, «որ հնչում է քաղաքական դաշտի եւ նրանց սպասարկող որոշ ԶԼՄ-ների կողմից», ընդամենը քաղաքական ենթատեքստ ունի:
Իսկ ինչ վերաբերում է նախագահի առաջադրած պայմանների կատարմանը, ապա, Աշոտյանի վստահեցմամբ, առնվազն մեկ պայման կատարվել է. «Որքանով ես տեղյակ եմ ԱՎԾ տվյալներից, աշխատավարձերի աճը եղել է ավելի առաջանցիկ, քան գնաճը»: