կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-11 18:50
Հասարակություն

ՍԴ-ն մերժեց Արծվիկ Մինասյանի միջնորդությունը

ՍԴ-ն մերժեց Արծվիկ Մինասյանի միջնորդությունը

Սահմանադրական դատարանը փետրվարի 11-ի աշխատակարգային որոշմամբ, ըստ էության, մերժեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի միջնորդությունը: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

 

Պատգամավորը, ով նաև ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ 2014թ. հունվարի 1-ից գործողության մեջ դրվելիք պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ մարտի 28-ին քննվող գործով Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչն է, միջնորդել էր մինչև ՍԴ-ում գործով դատաքննության ավարտը կասեցնել օրենքի 8-րդ, 8.1-րդ, 14-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածների գործողությունը:

 

Պատգամավորն իր միջնորդության մեջ, մասնավորապես, նշել էր, որ չնայած նրան, որ Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի աշխատակարգային որոշմամբ օրենքի՝ պատասխանատվություն նախատեսող 76-րդ հոդվածը կասեցված է, և գործատուների համար նախատեսված պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և վճարելու պարտավորությունը չկատարելը չի առաջացնում պատասխանատվություն, սակայն թե' գործատու հանդիսացող պետական կառավարման մարմիններն ու կազմակերպությունները և թե' նաև պետական եկամուտների կոմիտեի ցուցումով (պահանջով) որոշ այլ գործատուներ իրականացնում են աշխատակիցների վարձատրությունից պահումներ, փոխանցումներ և առանձին դեպքերում ստիպում են աշխատակիցներին ընտրել կենսաթոշակային ֆոնդեր և կառավարիչներ:

 

Սահմանադրական դատարանն այսօր անփոփոխ է թողել հունվարի 24-ի աշխատակարգային որոշումը։