|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հրազենն անփութորեն պահելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 239-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ. հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2014թ. հունվարի 15-ին` ժամը 00:30-ին, քաղաքացի Ա. Ա.-ն Երևան քաղաքի փողոցներից մեկում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի օրինական տիրապետության տակ գտնվող հրազենից կրակել և անզգուշաբար իր առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս: Կատարվում է նախաքննություն: