Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտ մեկ ամիս առաջ yerkir.am-ն անդրադարձել էր 2013 թ. դեկտեմբերի 27-ին սիրիահայ Բրուտյանների ընտանիքի անդամներին ծեծի ենթարկելու դեպքին: Ըստ ոստիկանության` այդ օրը` ժամը 12.30-ի սահմաններում, Երևանի Ն. Տիգրանյան 27 հասցեում գտնվող ավտովերանորոգման կետում ծագած վիճաբանության ընթացքում Սարգիս Բրուտյանը բռունցքով հարվածել էր Արթուր Կարապետյանին, որից հետո` ժամը 17.00-ի սահմաններում, Ա. Կարապետյանը, նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց հետ, վերադարձել էր ավտովերանորոգման կետ, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել Արմենակ, Մանուկ և Քրիստ Բրուտյաններին և դիմել փախուստի:
Ոստիկանությունը հունվարի 14-ին տարածած հաղորդագրության մեջ չէր շտապել դեպքին իրավական գնահատական տալ և որոշել խափանման միջոցի ընտրության հարցը` պատճառաբանելով, որ միջադեպի հետևանով աչքի վնասվածք ստացած Քրիստ Բրուտյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության պատասխանները դեռ չեն ստացվել:
Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան` ոստիկանությունից այսօր հայտնեցին, որ հունվարի 20-ին ստացվել է Քրիստ Բրուտյանի վերաբերյալ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի` նրան պատճառված մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը հնարավոր կլինի որոշել ապաքինումից հետո:
Ոստիկանությունից հայտնեցին, որ փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցված քրեական գործով հունվարի 20-ին Արթուր Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով, իսկ Ռազմիկ Կարապետյանին, Ռաֆիկ Զոհրաբյանին, Դավիթ Զոհրաբյանին, Արսեն Կարապետյանին, Գեղամ Կարապետյանին, Գագիկ Գևորգյանին, Գագիկ Սահակյանին, Կարապետ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով: Բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նշենք, որ Արթուր Կարապետյանը «Մանանդ» տաքսի ծառայության սեփականատիրոջ որդին է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: