կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-20 11:32
Հասարակություն

Արամ Ա կաթողիկոսը Սերժ Սարգսյանի հրավերով ժամանել է Հայաստան

Արամ Ա կաթողիկոսը Սերժ Սարգսյանի հրավերով ժամանել է Հայաստան

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, ընդառաջելով Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, երեկ ժամանել է Հայաստան՝ մասնակցելու ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներին: 

Ինչպես տեղեկացանք Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից՝ Նորին Սրբության հետ Հայաստան են ժամանել նաև Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսյանը, Գերշ. Տ. Նորայր Եպս. Աշըգյանն ու Հոգշ. Տ. Պետրոս Վրդ. Մանվելյանանը։

Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Մայրավանք կվերադառնա չորեքշաբթի գիշերը: