կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-21 15:13
Քաղաքական

Կարելի է մեկին բռնաբարել ու ասել` եթե ես չբռնաբարեի, չէ՞ր գա մեկն ու ավելի վատ բռնաբարեր

Կարելի է մեկին բռնաբարել ու ասել` եթե ես չբռնաբարեի, չէ՞ր գա մեկն ու ավելի վատ բռնաբարեր

Մենք դարձել ենք գժի երկիր. որքան իշխանությունների վարած քաղաքականությունն անկում է գրանցում, այնքան նրանք շատ են վերընտրվում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց հաղորդավար Պետրոս Ղազարյանը` խոսելով գազի գնի ու կառավարության գործունեության մասին:


Ըստ նրա` վարչապետը հայտարարում էր, որ գազը ստանում են Ռուսաստանի ներքին գներով, բայց հետո պարզվեց, որ դա այդպես չէ, որովհետև մարդիկ ստացան գազի հաշիվները ու պարզվեց, որ Ռուսաստանի ներքին գնից երկու անգամ շատ ենք վճարում: «Վարչապետը աուտոթրեյնինգ է անում` ասելով. «Դուք գազը ստանում եք Ռուսաստանի ներքին գներով... Դուք գազը ստանում եք Ռուսաստանի ներքին գներով...»,- ասաց Պետրոս Ղազարյանը` հավելելով, որ իրականում մարդիկ կառավարության թշնամին չեն, ոչ էլ վարչապետի ձախողումներն են ուրախանալու թեմա: Իրականում ամեն ինչ տխուր է, որովհետև կառավարության ձախողումը բոլորինս է:

 

Դիտարկմանը, որ բոլորը խոսում են իշխանափոխությունից, վարչապետի ու նախագահի փոփոխությունից` միաժամանակ համաձայնելով, որ երկրում առկա է կադրերի լուրջ խնդիր, Պետրոս Ղազարյանը պատասխանեց, որ դա ամենասխալ թեզն է, որ երբևէ լսել է:

 

« Ի՞նչ է նշանակում` այո մենք վատն ենք, բայց արդյո՞ք մնացածը մեզանից վատը չեն: Եթե դու վատն ես, բարի եղիր` գնա, կգան լավերը, թե վատերը, դա արդեն հաջորդ կառավարության և հաջորդ պայքարի խնդիրն է: Բայց եթե դու գիտես, որ վատ ես աշխատում, բայց կառչում ես աթոռից, դա աբսուրդի լոգիկա է: Էդպես կարելի է ցանկացած բան բացատրել ու արդարացնել: Էդպես կարելի է մեկին բռնաբարել, ու եթե հարցնեն` ինչո՞ւ ես բռնաբարել, ասես` բայց արդյո՞ք եթե ես չբռնաբարեի, չէր գա մեկն ու ավելի վատ բռնաբարեր»,- ասաց Պետրոս Ղազարյանը: