|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Ժողովուրդը» գրում է. «Պարզվում է՝ ՀՀ որոշ օրենսդիրներ ձեռքի հետ նաև «վիզայի գործով» են զբաղված։ Ինչպես հայտնի Է՝ ՀՀ քաղաքացիները երբեմն կեղծ տեղեկություններ են ներկայացնում դեսպանատներ՝ արտերկիր մեկնելու նպատակով և այս վտանգը ՀՀ-ում գործող դեսպանատները աչքի առաջ ունենալով՝ սկսեցին առավել զգոն լինել, ինչի արդյունքում Էլ արտերկիր մեկնելու մուտքի արտոնագիր՝ վիզա, տրամադրելու գործընթացը դարձավ ավելի բարդ։ Ու երբեմն ազդեցիկ երաշխավորների միջնորդություններ է անհրաժեշտ լինում։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ այսպիսի մի պատմության մեջ է հայտնվել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։ Նա ամուսինների համար գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ-ում Լիտվայի դեսպանատուն, որպեսզի մուտքի արտոնագիր տրվի դեպի ԵՄ անդամ այդ երկիր։ Սակայն ամուսինները գնացել ու չեն վերադարձել։ Պատգամավորը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում, իհարկե, ասաց, որ. «Պատահական է եղել, հենց իջել Է ու վատացել Է։ Հիվանդանոցում բուժվում է։ Կապաքինվի, կվերադառնա»։ Բայց ՀՀ ԱԳՆ-ում տհաճ իրավիճակ Է ստեղծվել այս առիթով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։