Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 26-ին Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնում (Շվեդիա) տեղի կունենա «Այսօր-Պլյուս» ֆիլմարտադրության իրականացրած` «Ռոմանտիկները» նոր գեղարվեստական ֆիլմի համաշախարհային պրեմիերան: Ֆիլմը երիտասարդ ռեժիսորներ Արեգ Ազատյանի ու Շողիկ Թադեւոսյանի առաջին համատեղ աշխատանքն է։
Yerkir.am-ի հետ զրույցում Արեգ Ազատյանը նշեց, որ ֆիլմի պատմությունը երիտասարդ դերասանի մասին է, ով պատրաստվում է մեկնել ԱՄՆ եւ իր 5 մտերիմ ընկերների հետ հրաժեշտի խնջուք է կազմակերպում, սակայն չնախատեսված դեպքերի շղթան բերում է ողբերգության:
«Ֆիլմի սյուժեն հիմնված է իմ հերթական` համանուն վիպակի պատմության վրա, իսկ վիպակն էլ, իր հերթին, իրական դեպքերի հիման վրա է գրվել: «Ռոմանտիկներն» առաջին ֆիլմն է անկախ Հայաստանում, որն անդրադառնում է երիտասարդությանը` մեր օրերում ապրող, այստեղ ծնված ու մեծացած, մութ ու ցուրտ տարիներ տեսած, բայց, միեւնույն ժամանակ, ապահգայի հանդեպ հավատով լցված երիտասարդների մասին: Ոչ թե քյարթու լակոտների, այլ իսկական տղերքի մասին»,- ասաց Ազատյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ ֆիլմում խաղում են ճանաչված դերասաններր Նարեկ Ներսիսյանն ու Նարեկ Քթոյանը, նաեւ` Կարեն Խոսրովյանը, Դեւիդ Ֆրանցրեբը, Ռոբերտ Դանելյանը, Հակոբ Մանուկյանը, Արթուր Ղալումյանը եւ Րաֆֆի Էլլիոթը:
Ֆիլմի երեւանյան պրեմիերան տեղի կունենա մարտ-ապրիլ ամիսներին, իսկ համանուն վիպակի շնորհանդեսը` տարեվերջին:
Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնն անցկացվում է 37-րդ անգամ, այն համարվում է Եվրոպայի խոշորագույն կինոփառատոներից մեկը, որի շրջանակներում ցուցադրվում են աշխարհի ամենահեղինակավոր ռեժիսորների շուրջ 500 ֆիլմեր: