|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենևը Հայաստան-Բուլղարիա խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ բոլոր թիմերը, ունեն այնքան միավոր որքանին արժանի են:
«Մենք պատրաստ ենք թե Հայաստանի հետ, թե’ Չեխիայի հետ խաղին:
Ինչ վերաբերում է երկրպագուներին, ովքեր «ջերմ» դիմավորեցին մեր հավաքականին, այդ մասին ես չեմ ցանկանում խոսել: Կան համապատասխան կառույցներ, ովքեր կզբաղվեն այդ հարցով: Կարող եմ ասել, որ բոլոր թիմերը, ունեն այնքան միավոր որքանին արժանի են:
Հայաստանը շատ լավ բալանսավորված թիմ է: Կան մի քանի ֆուտբոլիստնոր, ովքեր լավ արդյունքներ են ցույց տալիս: Առանձնացնել ոչ մեկի չեմ ցանկանում:
Այստեղ ենք միայն հաղթանակի համար: Չեմ ցանկանում այլևս անդրադառնալ Հայաստանի հետ նախորդ խաղին:
Ինձ համար կարևոր չէ, որ մենք չունենք համաշխարհային աստղեր, կարևորն այն է, որ մենք ունենք բալասավորված խաղ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 11-ին` ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյան անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Բուլղարիայի ազգային ընտրանուն, որից հետո` հոկտեմբերի 11-ին, Իտալիայի Նեապոլ քաղաքում ուժերը կչափի աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի հետ: