| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Aravot.am-ի հաղորդմամբ՝ վաղը ԱԺ-ն արտահերթ նիստ է անելու, օրակարգում են Սահմանադրական փոփոխություններից հետո այլ օրենքների հետ համապատասխանեցման նախագծեր: Այսօր այդ առնչությամբ ԱԺ-ում լրագրողները «Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին հարցրեցին՝ ձեզ հայտնի՞ են ՍԴ դատավորների թեկնածուների անունները, օրինակ, Գագիկ Ջհանգիրյանի անունն է շրջանառվում՝ Ուլիխանյանը պատասխանեց, որ նման տեղեկություններ չունի.
«Երբ անունը կգա ԱԺ նիստերի դահլիճ, ընտրություն կկատարենք: Մինչեւ ԱԺ գալը թե ինչ անուններ կշրջանառվեն, իմ հետաքրքրությանը չի վերաբերում»:
Հարցին՝ լուրեր են շրջանառվում, որ ձեզ պատրաստվում են նշանակել Պետական վերահսկողական ծառայության պետ, քանի որ դուք այնտեղ աշխատել եք, նման հարց վարչապետի հետ քննարկվե՞լ է ու եթե նման առաջարկ ստանաք՝ կընդունե՞ք՝ Ուլիխանյանը պատասխանեց. «Ենթադրում եմ՝ իմ անունը շրջանառվում է այն պատճառով, որ ես աշխատել եմ մինչեւ խորհրդարան գալը: Այլ մանրամասներ չեմ ուզում ասել, ես այս պահին ԱԺ պատգամավոր եմ: Ինչ էլ լինի իմ ապագան՝ ՀՀ-ին ծառայելու հետ կապված, լինելու է հրապարակային եւ եթե որեւէ որոշում կայացվի, ես դրա մասին անպայման տեղյակ կպահեմ»:
Ճշտեցին՝ այսինքն, քննարկումներ եղե՞լ են՝ նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, որ դա ինձ համար անակնկալ է, իսկ իմ քննարկումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք ես մինչ այս չեմ լուսաբանել, դա նշանակում է մասնավոր խոսակցություն է եւ այս պահին էլ, իհարկե, չեմ լուսաբանի: Կարծում եմ, չպետք է լիներ ակնկալիք, որ վարչապետի հետ ունեցած իմ հանդիպումների վերաբերյալ ես այսօր կբարձրաձայնեի»: