Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը 2014 թվականի դրությամբ, ըստ պաշտոնական փաստաթղթերի, ունի 1 մլն դրամ, 5 հազար դոլար և 80 հազար եվրո դրամական միջոց։ Բայց միայն անցյալ տարվա ընթացքում նա պաշտոնապես ստացել է 4 մլն 353 հազար դրամ աշխատավարձ: Թե ինչպես է այդքան գումար կուտակել, թերևս դժվար չէ կռահել: Գրիգորյանի կինը՝ Արմինե Քոչարյանը, անցած տարի 68 մլն դրամով գնել է բնակարան, իսկ 60 մլն 200 հազար դրամով ինչ-որ բնակարան է օտարել:
Ինչևէ, տեղեկացնենք նաև, որ Գրիգորյանի կինն անցած տարի 100 հազար եվրոյով ինչ-որ նկարներ է գնել: Բայց այսքանից հետո անցած տարվա դրությամբ 45 մլն դրամ ունի, 100 հազար եվրո էլ եկամուտ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում